«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ 2028թ. վերջ», – ինչպես հայտնում է APA-ն՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Բացի նրանից, ինչ մենք այժմ պլանավորում և իրականացնում ենք, Զանգեզուրի միջանցքի նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի», – ասել է Ալիևը:
«Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության հետ կապված աշխատանքները կավարտվեն մինչև հաջորդ տարվա կեսերը:
Հույս ունենք, որ այս ամենը նույն տեմպերով կիրականացվի նաև այլ երկրներում, որի դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը», – ասել է Ադրբեջանի նախագահը:
Կարդացեք նաև
«Ինչպես գիտեք՝ օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի նվաճումներից մեկը TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծն էր։ Նախագահ Թրամփը իր անունը տվել է այս նախագծին, ինչը, բնականաբար, ենթադրում է, որ այն անպայման կիրականացվի։
Սա Միջին միջանցքի երկայնքով բացում է ևս մեկ երթուղի։ Ավանդական երթուղուց բացի, ի հայտ է գալիս ևս մեկը՝ Զանգեզուրի միջով, 15 միլիոն տոննա բեռնաշրջանառությամբ, որը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին։
Այսպիսով, Ասիայից Եվրոպա և հետ՝ մեր երկրների միջով բեռնափոխադրումների ծավալն ինքնին աճի ներուժ ունի, բայց նաև կունենա ավելի մեծ ներուժ ընդունման և առաքման համար», – Ալիևի խոսքն է մեջբերում Oxu.az-ը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները քննարկել են Չինաստանից Կովկասով և Թուրքիայով դեպի Եվրամիություն (ԵՄ) Միջին միջանցքը և դրա հետագա զարգացումը:
Տրանսպորտային միջանցքը, որն օգտագործում է երկաթուղային և լաստանավային երթուղիներ, շրջանցում է Ռուսաստանը։
Տոկաևին և Ալիևին տեղեկացվել է, որ միջանցքը զարգանում է Չինաստանից Ադրբեջան բեռնափոխադրումների ավելացման միջոցով։ Նախագահներին ներկայացված ծրագրի համաձայն՝ տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումները կեռապատկվեն մինչև 2030 թվականը։