«Կաշառակեր սրիկան քաղաքական գնահատական է։ Եթե անձը դատապարտվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, այն դատապարտվում է կամ կաշառք ստանալու կամ տալու կամ կաշառքի միջնորդության համար։ Դատական ակտում չեն գրում, որ այս մարդուն հռչակում են կաշառակեր։ Ցանկացած կաշառակեր սրիկա պետք է դատապարտվի»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Մինչ եվրոպական դատարանի կողմից Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գործի հերքումը ձեզնից ո՞վ էր օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանին դատապարտում՝ ոչ մեկ։ Համարում էիք, որ նման բան չկա․ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի մասին եմ ասում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գնահատական տվեց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից մի շարք խախտումների վերաբերյալ, ձեզնից ո՞վ ելավ, այս ամբիոնից դատապարտեց Նիկոլ Փաշինյանի խոսույթը»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ