Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող շինծու դատավարության այսօրվա նիստի ժամանակ հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանից՝ հայտարարելով, որ դժգոհ է դատական գործընթացից։
Գլխավոր դատախազի ավագ օգնականը նշել է, որ Ռուբեն Վարդանյանը չի կարող չունենալ պաշտպանություն, ուստի կա՛մ պետք է պայմանագիր կնքի այլ պաշտպանի հետ, կա՛մ պետությունը կնշանակի փաստաբան։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Վարդանյանը հայտնել է, որ պետությունը կարող է պաշտպան նշանակել, ինքն առարկություն չունի։
Դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 28-ին։