Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորին եւ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ մի շարք այլ որոշումներ կընդունվեն ԲԴԽ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ

Հոկտեմբեր 21,2025 20:10

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի «նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» բառերով: Այս մասին ասել է Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը:

Նա նշել է, որ գործող կարգավորումը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է հակասահմանադրական, ուստի անհրաժեշտություն է առաջացել Դատական օրենսգրքի կարգավորումը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշմանը:

Արդարադատության փոխնախարարն ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսվող փոփոխությունը:

Տիգրան Դադունցը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ դատավորին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ նրանց լիազորությունները դադարեցնելու կամ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու որոշումները պետք է ընդունվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից զեկուցմամբ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հարցը քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 21-ին գումարված նիստի ընթացքում:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031