Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Հակոբյան. «ՀԱԵ-ն, որպես կրոնական կառույց, ինքն է որոշում բոլոր հարցերը` կապված այդ թվում նաև և՛ իր ղեկավարության, և՛ սպասավորների, և՛ հավատավոր հոտի հետ»

Հոկտեմբեր 21,2025 21:44

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես իհարկե հասկանում եմ հոգևորականի հետ կապված իրավիճակի քաղաքական աստառը, բայց փաստերն անտեսել որևէ կերպ ևս չարժե։ Փաստերը սրանք են.

  1. ՀԱԵ-ն միապետական բնույթ ունեցող հիերարխիկ կրոնական կառույց է, որի ղեկավարը սահմանում է կառույցի գործունեության կանոնները։ Այսինքն` նա է որոշում նաև, թե ով կարող է լինել հոգևորական, այդ անձը ինչ հատկանիշներ պետք է ունենա և ով չի կարող լինել հոգևորական,
  2. ՀԱԵ-ն ունի իր սեփականությունը, որի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը որոշում է ՀԱԵ միիշխան ղեկավարը` Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Այսինքն, ինչպես ՀՀ գրանցված ցանկացած այլ կրոնական կառույց, այնպես էլ ՀԱԵ-ն ու նրա ղեկավարը կարող են պահանջել, որ որևէ անձ, այդ թվում նաև կառույցի նախկին հոգևոր սպասավորը, մուտք չունենա այդ սեփականություն,
  3. Պետությունն առանձնացված է եկեղեցուց, այս մասին շատ ենք խոսել և սա չի վիճարկվում։ Այսինքն` ցանկացած պաշտոն զբաղեցնող անձ ՀԱԵ նկատմամբ իր վերաբերմունքը կարող է արտահայտել որպես մասնավոր անձ, ոչ երբեք որպես պաշտոնատար անձ,
  4. ՀԱԵ-ն, որպես կրոնական կառույց, ինքն է որոշում բոլոր հարցերը` կապված այդ թվում նաև և՜ իր ղեկավարության, և՜ սպասավորների, և՜` հավատավոր հոտի հետ,
  5. Որպես հետևանք, եթե որևէ պաշտոնատար անձ, գործելով ոչ որպես պաշտոնյա, վիրավորում է ՀԱԵ ղեկավար կաթողիկոսին կամ չի ընդունում նրա այդ կարգավիճակը, ապա իրեն դուրս է դնում ՀԱԵ կարգավորումներից` կրոնական և վարչական մակարդակում։ Քրիստոնեական հավատքը կոչ է անում ներել, բայց նաև բազում են նախադեպերը, երբ անձը նզովվում է և հեռացվում եկեղեցուց,
  6. Իր հերթին, սակայն նախորդ կետում նշված անձը նաև իրավունք չունի կարծիք արտահայտել ՀԱԵ ղեկավարության կամ նրա հավատքի հետ կապված ցանկացած հարցի շուրջ։ Ինչպես ես, օրինակ, չլինելով Եհովայի վկա, իրավունք չունեմ կարծիք հայտնել կամ, ավելին, հավակնել, որ այն կյանքի կոչվի այնպիսի հարցերի կապակցությամբ, ինչպիսիք Եհովայի վկաների ղեկավարի ով լինելը, նրանց հավատո հանգանակը, կրոնական ծեսերը, դրանց մասնակցելու կարգը և այլն։

Փաստերը սրանք են։ Մնացածը քաղաքական նախասիրության հարց է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031