Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրասբուրգում Սրբուհի Գալյանը և ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների ընթացքը

Հոկտեմբեր 21,2025 23:35

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է.

«Ստրասբուրգում պատիվ ունեցա հանդիպել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին:

Միասին քննարկեցինք կարևոր հարցեր`

✅Սահմանադրական բարեփոխումների ընթացքը,

✅ Խաղաղության  կարևորությունը և դրա ամրապնդման  ուղղությամբ կատարվող աշխատանքը,

✅Ժողովրդավարական արժեքների պահպանման համատեքստում ապատեղեկատվության, օտարերկրյա ազդեցությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը,

✅ ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի ընդլայնումը և համագործակցության նոր ուղղությունները:

Ուրախ էի կրկին հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարին և մտքեր ու նոր գաղափարներ փոխանակել վերջինիս հետ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031