Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես ընդհանուր կանոն քննել գրավոր ընթացակարգով

Մարտ 03,2026 22:22 Share

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։

Նախագծերի փաթեթը նպատակ ունի ապահովել քաղաքացիների համար գործերի ողջամիտ ժամկետում քննությունը և թեթևացնել վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը:

Ըստ այդմ առաջարկվում է՝

վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես ընդհանուր կանոն քննել գրավոր ընթացակարգով.

այն դեպքերում, երբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ վճիռ է կայացվել վարչական դատարանում և այդ վճիռը վերաբերում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող տուգանքներին, վարչական մարմինը չկարողանա դրանք բողոքարկել վերաքննիչ դատարան:

Հաշվի առնելով վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը և փորձելով ապահովել բողոքների քննության ժամկետների իրատեսականությունը՝ առաջարկվում է նախատեսել վերաքննիչ բողոքների քննության 6 ամսյա ժամկետ, և այն միայն մեկ անգամ՝ ևս 6 ամսով երկարաձգելու կարգավորում:

Կարևոր է նկատի ունենալ, որ՝

նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջներով կայացված դատական ակտերի բողոքարկումը սահմանափակող դրույթը ուժի մեջ է մտնելու օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց, բացառությամբ Պարեկային ծառայության և Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտերի մասով բողոքների, որոնց համար օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը.
օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ վարչական մարմինների կողմից ներկայացված, բայց դեռևս վարույթ չընդունված բողոքների ընդունումը մերժվելու է, իսկ դատաքննության փուլում գտնվող բողոքների դեպքում` վերաքննիչ վարույթը կարճվելու է:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031