Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

«Շողակաթ» հեռուստաալիքը փակելու մասին նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

Հոկտեմբեր 22,2025 16:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկվանից ԱԺ-ն քննարկում է ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ այն ընդունեց ձայների՝ 63 «կողմ» և 31 «դեմ» հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ մտահոգություններ կան՝ նախաձեռնության հիմնական նպատակը «Շողակաթ» հեռուստաալիքի փակումն է։

Թագուհի Ղազարյանը երեկ փաստացի հաստատել էր, որ իրենց նպատակը «Շողակաթի» փակումն է․ «Դա մտահոգություն և կարծիք չէ։ Այդ նպատակի մասին մենք հրապարակային հայտարարել ենք։ Այո, նախաձեռնությունը մասնավորապես «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրներ է կարգավորում, որով, ինչպես զեկուցման ընթացքում ասացի, այս տարիների ընթացքում 3 միլիարդ դրամի դրամական միջոցներ առանց մրցույթի և մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության»։

Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031