Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ընդդիմությունը քննադատում է Սիրիայում և Իրաքում թուրքական զինուժի ներկայության ժամկետի երկարաձգումը

Հոկտեմբեր 22,2025 18:30

Մերձավոր Արևելքում Թուրքիայի զինված ուժերի տեղակայման ժամկետները երկարաձգելու մասին նախագահի հրամանագրի շուրջ Թուրքիայի խորհրդարանում անցկացված քննարկումներն ուղեկցվել են ընդդիմադիրների քննադատությամբ:

Մասնավորապես «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) Ստամբուլի պատգամավոր Ջենգիզ Չիչեքը հրամանագիրը որակել է որպես «պատերազմական», ապա շեշտել, որ այն վնասում է ազգային փոքրամասնությունների ինտեգրման գործընթացին:

«Թուրքիայում, Աֆրինում և նմանատիպ այլ տեղերում գաղթականները սպասում են վերադարձի, սակայն ձեր պատերազմական հրամանագիրը և դրանով պայմանավորված գործողություններն այս պահին խոչընդոտում են գաղթականների վերադարձը:

Այդ հրամանագրով խորտակում եք Թուրքիայում և Սիրիայում ընթացող ինտեգրման քաղաքականությունը»,-հավելել է նա:

Բացի այդ Չիչեքն ընդգծել է, որ 6000 սիրիացի ընտրող զրկված է իր հավատքն ու ազգային պատկանելիությունը ներկայացնելուց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է երկրի զինված ուժերի կողմից Մերձավոր Արևելքում իրականացվող ժամանակավոր զինվորական ծառայությունների ժամկետների երկարաձգման մասին Թուրքիայի նախագահի հրամանագիրը:

Հրամանագրի համաձայն` Թուրքիայի ռազմական ներկայությունը ՄԱԿ-ի կողմից Լիբանանում տեղակայված զինված ուժերի կազմում կպահպանվի մինչև 2027-ը, իսկ Սիրիայում և Իրաքում` մինչև 2028-ը:

Աղբյուր՝  Ermenihaber.am/Politika Haber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031