Ըստ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, առնվազն չորս ընդդիմադիր ուժ կա, որոնք իր կարծիքով հնարավորություն ունեն ներկայացված լինելու ապագա խորհրդարանում․ այս մասին Սերժ Սարգսյանն ասաց իր գործով նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում։
Սերժ Սարգսյանը ձեռնպահ մնաց այդ ուժերի անունները հրապարակելուց։
Ինչ վերաբերվում է 2026-ի ընտրություններին, Սերժ Սարգսյանը կրկնեց՝ ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցության մասով իր որոշումը չի վերանայել, նախապատվությունը տալիս են իմպիչմենթին։
Իր գնահատմամբ, խորհրդարանական ընդդիմության իրական կոնսոլիդացիան շատ լավ հնարավորություններ է բացում իմպիչմենթի հետագա իրականացման գործում։
Կարդացեք նաև
Նա հայտարարեց՝ իմպիչմենթը ճգնաժամային գործիք է, իսկ Հայաստանում այսօր ճգնաժամ է, ուստի չի կարելի ընտրությունները հակադրել իմպիչմենթի գործընթացին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ