Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը չտայիք, Արցախից լիքը ցորեն էր գալիս Հայաստան»․ Էդուարդ Շարմազանով

Հոկտեմբեր 22,2025 19:35

«Արցախը չտայիք, Արցախից լիքը ցորեն էր գալիս Հայաստան»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարություններին, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանով գալիս է Հայաստան եւ դա շատ լավ է։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանն այսօր էլ քաղաքականապես պատրաստ է Ադրբեջանին տրամադրել՝ իր տարածքով բեռների տեղափոխման համար, բայց տեխնիկապես 2-3 տարվա ընթացքում պատրաստ կլինի, Էդուարդ Շարմազանովը տարակուսեց․ «Հույս ունի, որ 2-3 տարի անց էլ ինքը լինելու է վարչապե՞տ։ Դասական իմաստով Հայաստան չի լինի այդ ժամանակ արդեն, եթե այս տեմպերով գնանք, կլինի Էրմենիստան կամ Արեւմտյան Ադրբեջան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Խոսելով Եկեղեցու շուրջ շարունակվող զարգացումների եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ պատրաստ է մասնակցել կարգալույծ արված քահանայի կողմից մատուցվող կարգին, հաղորդություն ստանալ նրա ձեռքից, Էդուարդ Շարմազանովն ասաց՝ այն, ինչ այժմ անում է Նիկոլ Փաշինյանը՝ հակաթոռ կաթողիկոսության ստեղծումն է, ինչը տանելու է պառակտման։ Նման բան եղել է 501 թվականին, երբ Հայաստանը պետականություն չուներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031