«Ասում են՝ բացվեց սահմանը․ ո՞ր սահմանն է բացվել, ժողովուրդ, մի հատ ասեք՝ ՀՀ-Ադրբեջան սահմանը բացվե՞լ է։ Կասե՞ք՝ ո՞րն է սահմանային անցակետը։ Եկեք, գնանք, միասին անցնենք»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հարցրեց ՔՊ-ականներին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա վստահեցրեց՝ նույն սահմանային անցումն է մնացել՝ Վրաստանով ու նշեց․ «ՀՀ այսօրվա իշխանությունն Ադրբեջանին տալիս է միջանցք։ Անխոչընդոտ անցումը միջանցքն է․ փոխարենն՝ ինչ-որ անորոշ առավելություն։ Մենք տալիս ենք միջանցք, Ադրբեջանը թույլ է տալիս մեկ անգամ, խոսք չի եղել, որ մշտական, ցորեն բերել Հայաստան»։
Երբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդհատեց Արթուր Խաչատրանին՝ զգուշացնելով, որ ժամանակը լրացել է, նա ասաց․ «Ես բեք վոկալի կարիք չունեմ»։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, արձագանքելով Արթուր Խաչատրյանի և մյուս դաշնակցական պատգամավորների քննադատություններին, ասաց․ «Արթուր Խաչատրյանն ասում է՝ միջանցք եք տալիս։ Հինգ տարի է ասում է՝ միջանցք եք տալիս․ թող տանի, միջանցքի տեղը ցույց տա։ Կարա՞ք մեկին տանեք, մատով ցույց տաք էդ միջանցքի տեղը»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ