«Իմպիչմենտ էիք անում, 24 հոգի քվերակեց, 34 հոգի էլ չկարողացաք ապահովել։ Դուք ճիշտ եք անում, որ չեք գալիս դահլիճ, հլա ստեղ գոնե ինչ-որ բովանդակություն ունեցող, ճանապարհ անցած միտք կա, դուք պիտի ամաչեք գաք, ճիշտ եք անում, որ չեք գալիս։ Դուք պետք է լռեք, ձեւ անեք, որ էդ դուք չեք, մարդ կա՝ թող բեղ պահի, կարող ա չճանաչեն»,- ԱԺ նիստում ընդդիմությանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ մի լավ բան ոչ տեսնում է, ոչ արձանագրում է։ «Բայց դա կարեւոր չէ, որովհետեւ մենք դրանով չէ, որ ընտրվելու ենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը դիմեց ՔՊ խմբակցության պատգամավորներին․ «Ես ուզում եմ դիմել ՔՊ խմբակցության պատգամավորներին, ես պետք է ասեմ, որ հպարտանում եմ մեր խմբակցությունով։ Մենք այս 5 տարվա ընթացքում ծանրակշիռ քաղաքական գործիչներ ենք այս խմբակցությունով ի հայտ բերել։ Քաղաքական դաշտը նոր սերնդի ուժեղ քաղաքական գործիչներ ունի։ Բոլորիդ սրտիկ, ես վերեւում նստած Մուրադի դեմքով հպարատանում եմ»
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ