Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, թե ինչի նման քաղաքական վճիռ իջեցվեց դատարանին և ինչու են փորձում մեկուսացնել Դավիթ Համբարձումյանին. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 23,2025 23:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սահմանադրությունն աղբաման ուղարկածները խոսում են ժողովրդավարությունից և օրինականությունից, իսկ իրենց արտաքին հովանավորները, կեղծ արևմտյան արժեքների ներքո, բռնատիրության լեգիտիմությունն են ապահովում:

Բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչի նման քաղաքական վճիռ իջեցվեց դատարանին և ինչու են փորձում մեկուսացնել Դավիթ Համբարձումյանին:

Առաջին, հարվածում վարչապետի անվստահության գործընթացին ու փորձում ընդդիմության վարչապետի թեկնածուին խաղից հանել:

Երկրորդ, ընտրությունից առաջ դաշտը բացում ՔՊ-ի վերարտադրությանը` թքած ունենալով մասիսցիների քվեով քաղաքապետ ընտրված-վերընտրված, մեծ հեղինակություն ունեցող գործչին:

Թե բա` դժգոհ եք, հեղափոխություն արեք:

Պարզ ասած, դուք փողոց դուրս եկեք ձեր հանրային-քաղաքական դժգոհությունը հայտնելու, մենք էլ մեզ հատուկ «բեզպրեդելով» հերթով նստցնենք:

Դրա համար էլ` ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է, իսկ բանտերը հագեցվում ընդդիմադիր, իշխանության դիրքորոշումները չկիսող մարդկանցով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031