Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման  կենտրոնը Կոմիտաս 8 հասցեում

Հոկտեմբեր 24,2025 11:32

Ucom-ը՝ շարունակելով վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման գործընթացը, վերաբացել է վերանորոգված և ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը Կոմիտաս 8 հասցեում։

Նորաբաց կենտրոնը գործում է երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-20:00-ը, իսկ կիրակի՝ 10:00-19:00-ը, առանց ընդմիջումների։ Այստեղ այցելուները կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված, շարժական և ինտերնետ ծառայություններից, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և ձեռք բերել հայտնի բրենդների սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, պլանշետներ, Wi-Fi սարքեր և այլ տեխնիկա։

Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ Կոմիտասի սպասարկման կենտրոնում Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվողները կստանան ծառայությունից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։

Unity-ն միավորում է բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետը, շարժական կապը՝ շատ րոպեներով և ինտերնետով, նոր սերնդի սարքավորումները և ավելի քան 200 հեռուստաալիք, հնարավորություն տալով խնայել մինչև 50 տոկոս։

«Ucom-ում մենք շարունակաբար բարելավում ենք մեր սպասարկման ցանցը՝ այն դարձնելով ավելի հարմարավետ ու հասանելի։ Լինելով հաճախորդակենտրոն ընկերություն՝ մենք զարգացնում ենք ոչ միայն մեր ծառայությունները, այլև այն միջավայրը, որտեղ մարդիկ շփվում են մեր թիմի հետ։ Այստեղ ամեն մանրուք ուղղված է մեկ նպատակի, որ բաժանորդն ստանա արագ և հաճելի սպասարկում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Ucom-ն ունի  վաճառքի և սպասարկման 75 կենտրոն, որից 23-ը՝ Երևանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031