Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը «Շողակաթը» փակելու մասին նախագիծն արագացված կարգով է քննարկում՝ արտահերթ նիստով

Հոկտեմբեր 24,2025 15:48

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստը։ Օրակարգում երեք հարց է։

Մասնավորապես կքննարկվի այս նստաշրջանում արդեն առաջին ընթերցմամբ ընդունված ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Շատերը մտահոգություն ունեն, որ սա «Շողակաթ» հեռուստաալիքը փակելու համար նախագիծ է։

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե մյուս երկու հարցերը որոնք են․ «Առաջինը ՀՀ-ում հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին փաթեթն է, որը վերաբերում է եկամուտների հայտարարագրման համակարգի հետ կապված փոփոխություններին։ Փորձելու ենք արագացված կարգով ընդունել, որ մինչև նոյեմբերի 1-ը կարգավորումները հասցնեն ուժի մեջ մտնել։ Նախագծի հեղինակը ՔՊ-ն է։ Երկրորդ նախագիծը դատական դեպարտամենտի ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է։ Հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագիծը վերաբերվում է դատական համակարգի բարեփոխումներին»։

ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031