Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավախախտ անգործություն. ոստիկանությունը պարտավոր էր ներկայանալ Հովհաննավանք և կանխել ներխուժումը. Արա Զոհրաբյան

Հոկտեմբեր 24,2025 17:30

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ոստիկանությունը այսօր ժամը 16:00-ին պարտավոր էր ներկայանալ Հովհաննավանք և կանխել ներխուժումը: Տարածքում ներկա ոստիկանները հրաժարվեցին ներխուժման կանխման գործողությունը կատարելուց, պատճառաբանելով, որ ոստիկանությունից չեն ստացել այդ դիմումը:

Այսպիսով ոստիկանությունը դրսևորում է իրավախախտ անգործություն:

Ստեփան Ասատրյանը անտեսելով Մայր Աթոռի պահանջը շարունակում էր քահանայական գործառույթ իրականացնել: Տարածքում ներկա էին բազմաթիվ ծպտյալ ոստիկաններ (քաղաքացիական հագուստով):

Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, որը պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության: Դրանով պայման են ստեղծելու, որպեսզի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը: Այսպիսով քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031