Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվելու ենք մեր շատ սիրելի խորհրդային տիպի համազգեստից. Սուրեն Պապիկյան

Հոկտեմբեր 24,2025 23:50

ՀՀ զինված ուժերը սպասում են ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող դաշտային համազգեստի առաջին խմբաքանակին, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Հրաժարվելու ենք մեր շատ սիրելի խորհրդային տիպի համազգեստից։ Ստանդարտները արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշներով, նշաններով»,– նշել է նա։

Նա նաև հավելել է, որ քանի որ նոր համազգեստը չի փորձարկվել բանակում, փորձանմուշները եթերով ցուցադրել չի կարող, սակայն պնդել է, որ պրոցեսները շատ արագ են առաջ գնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031