ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է․
2023, 2024, 2025 թվականներին տեղի է ունեցել բյուջեի աճ, ինչը ենթադրում է, որ մենք մեր ապագայի ծախսերը, պլանավորած ծախսերը մոտեցրել, արագացրել ենք։
Սա ավելի շատ տեսանելի է 2025 և 2026 թվականների տարբերությամբ։
Այսինքն, հաշվի առնելով մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները, որոշում ենք ընդունել 2026 թվականի համար նախատեսած ծախսերն արագացնել 2025 թվականին, որովհետև նույն զենքի գնումները պարզ գործընթացներ չեն. անհրաժեշտ է վճարել կանխավճար և այլն։
Այս թվերը դրա արտացոլումն են։
Կարդացեք նաև
Ու այսօր մեզ քննադատել բյուջեն կրճատելով բանակը քանդելու մեջ կամ նմանատիպ այլ բաներում, մեղմ ասած, արդար չէ ու ամոթ է, կարծում եմ։
Պաշտպանության ոլորտի ծախսերը (2018-2026 թթ.)՝ դրամային և դոլարային արտահայտությամբ




















































