Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Հրաձգության Եվրոպայի Կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Ալեքսանդր Ռատները

Հոկտեմբեր 26,2025 19:44

Երևանում՝ հոկտեմբերի 24-25-ը կայացավ Հրաձգության Եվրոպայի Կոնֆեդերացիայի (ESC) 30-րդ հոբելյանական ասամբլեան։ Միջոցառմանը մասնակցեց շուրջ 110 պատվիրակ 47 երկրից, ինչպես նաև ավելի քան 50 պատվավոր հյուրեր։

Ասամբլեայի շրջանակում անցկացվեցին Կոնֆեդերացիայի նախագահի և ղեկավար կազմի ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար առաջադրված էին երկու թեկնածու՝

• Ալեքսանդր Ռատներ (Ռուսաստան)
• Աննա Կարոլինա Նիսինեն (Ֆինլանդիա)

Փակ քվեարկության արդյունքում, ձայների մեծամասնությամբ, Ալեքսանդր Ռատները վերընտրվեց Եվրոպայի Կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

Ընտրվեցին նաև Կոնֆեդերացիայի փոխնախագահները՝
• Գիորգի Նագի (Հունգարիա)
• Վեսելա Լետչևա (Բուլղարիա)
• Ջոն Հանսեն (Դանիա)
• Նինո Սալուկվաձե (Վրաստան)

Կոնֆեդերացիայի նախագահության անդամներ դարձան՝

Սուսանա Պագարա դե Կամպոս (Պորտուգալիա), Բիսերկա Վրբեկ (Խորվաթիա), Հյուգ Սենգեր (Ֆրանսիա), Էմին Ջաֆարով (Ադրբեջան), Միլիս Լոյթ (Էստոնիա), Բյորն Հարալդ Վիկ (Նորվեգիա), Տոմաշ Կվիցեն (Լեհաստան), Ալեքսանդրոս Դիմակակոս (Հունաստան), Լուսիա Լիլիանա Միհալաչե (Ռումինիա), Ջորդան Տասևսկի (Հյուսիսային Մակեդոնիա) և Էգբերտ Իյզերման (Նիդեռլանդներ)։

Ասամբլեայի ընթացքում քննարկվեցին՝

• Եվրոպայում հրաձգության զարգացման հիմնական ուղղությունները,
• Առաջիկա միջազգային մրցաշարերի անցկացումը,
• 2028 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը,
• Անդորրայի, Լիխտենշտեյնի և Սան Մարինոյի ազգային ֆեդերացիաների անդամակցության կարգավիճակը,
• Երիտասարդ մարզիկների ներգրավման ծրագրերը։

Ասամբլեայի ավարտին մասնակիցները բարձր գնահատեցին Հայաստանի կողմից միջոցառման բարձր մակարդակով կազմակերպումն ու ցուցաբերված պատրաստակամությունը։ Հյուրերը նաև նշեցին, որ մեծ ոգևորությամբ են սպասում 2026 թվականին Երևանում կայանալիք Հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որը կդառնա տարածաշրջանի ամենամասշտաբային ու կարևոր սպորտային իրադարձություններից մեկը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031