Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնին սեքսիստական կիբերհետապնդումների ենթարկելու, նրա գենդերային պատկանելությունը կասկածի ենթարկելու գործով հոկտեմբերի 27-ին Փարիզում տասը մարդ կկանգնի դատարանի առաջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France 24-ը։
Նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը դատական հայց էր ներկայացրել 2024 թվականի օգոստոսին, ինչին 2024 թվականի դեկտեմբերին ու 2025 թվականի փետրվարին հաջորդել էին հետաքննություններն ու ձերբակալությունները։
Տասը մեղադրյալները, որոնց շարքում են 41-60 տարեկան ութ տղամարդ և երկու կին, կկանգնեն Փարիզի քրեական դատարանի առաջ։ Նրանք մեղադրվում են համացանցում Ֆրանսիայի առաջին տիկնոջ գենդերային պատկանելությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կասկածի տակ դնող հայտարարությունների համար։ Այդ հայտարարություններում նրանք անգամ Բրիջիտ Մակրոնի՝ ամուսնուց 24 տարի մեծ լինելը մեկնաբանել էին որպես «պեդոֆիլիա»։
Մեղավոր ճանաչվելու պարագայում ձերբակալված 10 անձանց սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։
Կարդացեք նաև
Մակրոնի փաստաբանը չի պատասխանել AFP գործակալության հարցմանը, հայտնի չէ, թե արդյոք նա ներկա կլինի դատական լսումներին։


















































