Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի կառավարության պատկերացրած հաղթանակները՝ հայ ժողովրդի, հայ մարդու կորուստների ու պարտությունների մեջ են. Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 27,2025 16:57

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Էլեմենտար չիմացությո՞ւն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների

Այսօր ԱԺ-ում, Նիկոլն իբրև թե մեկնաբանում էր ՀՀ ԶՈՒ նոր հայեցակարգի նպատակները՝ այն ի մի բերելով որպես ««Մարտnւնակ բանակ» հասկացությունը «պաշտպանունակ բանակ» հասկացությամբ փոխարինելու գաղափար։ Այսինքն, ցանկանում էր ևս մեկ անգամ ասել, որ ՀՀ ԶՈՒ-ն, իր տարածքներից դուրս որևէ մարտական գործողություն չի կատարելու։

Ի գիտություն պարտված, տարածքներ հանձնած և արցախյան էջը փակած «գերագույն գլխավոր» հրամանատարի՝ հարկ եմ համարում նշել, որ աշխարհի ցանկացած երկիր պաշտպանունակ լինելու համար նախ և առաջ պետք է ունենա մարտունակ բանակ։ Այսինքն, պաշտպանունակ երկրի Զինված Ուժերը պետք է ունակ լինեն լուծելու մարտական խնդիրներ և առաջադրանքներ, ինչն էլ հանդիսանում է զորքերի մարտական պատրաստվածության որոշիչ էլեմենտ և հաղթանակի հասնելու կարևորագույն պայման։

Սեփական երկրի տարածքները, հայ ժողովրդի (հայ մարդու) անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելը ևս հաղթանակ է, որի համար նաև մարտունակություն է պետք։ Այսպիսին էր Սերժ Սարգսյանի իշխանության գլխավոր սկզբունքներից մեկը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության պատկերացրած հաղթանակները՝ հայ ժողովրդի, հայ մարդու կորուստների ու պարտությունների մեջ է։

Ինչ վերաբերում է պետությունների պաշտպանունակությանը, ապա այն ենթադրում է արտաքին ագրեսիայից տվյալ երկրի պատրաստվածության մակարդակը։ Այն բաղկացած է ինչպես բանակի մարտունակությունից, այնպես էլ նյութա-տեխնիկական, տնտեսական, մարդկային ռեսուրսներից և հասարակության բարոյա-հոգեբանական վիճակից, ինչը տվյալ երկիրն ի զորու է մոբիլիզացնել՝ դրված նպատակներին հասնելու համար։

Պետության պաշտպանունակությունը կախված է նաև վարվող արտաքին ու ներքին քաղաքականությունից, տարածային առանձնահատկություններից, քաղաքացիական պաշտպանության վիճակից, տնտեսության կառուցվածքից, դաշնակից պետությունների հետ հարաբերություններից, տեխնոլոգիական և կիբեռ պատրաստվածության մակարդակից, տեղեկատվական անվտանգությունից և այլն։

Ստեղծված իրավիճակում, Նիկոլի և ՔՊ-ի կործանարար քաղաքականության պատճառով, մի քանի անգամ ավելի բարդացել է ՀՀ Զինված Ուժերի առջև դրված մարտական խնդիրները։ Նրանց մարտունակության բարձրացման, կարողությունների և հմտությունների զարգացման, աշխարհագրական սեղմ տարածության վրա ռազմա-տեխնոլոգիական հագեցվածությամբ պրեվենտիվ և արդյունավետ պաշտպանության կազմակերպման, ինչպես նաև հակաահաբեկչական պատրաստվածության հարցերով լրջորեն զբաղվել է պետք։

Առաջիկայում կներկայացնենք, թե իշխանափոխությունից հետո, այս ուղղությամբ ինչպիսի քաղաքականություն պետք է իրականացվի։

Միայն պաշտպանունակ պետության, զարգացող տնտեսության, մարտունակ բանակի, ազգային արժեքներով ապրող համերաշխ հասարակության և հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում է հնարավոր ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրական խաղաղությունը։

2021թ․ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, քվեների դիմաց, «պատերազմը կանգնեցրինք» սուտ կարգախոսով, ՔՊ-ն՝ հայ ժողովրդի վրա «ծախեց» նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ 2026թ․ հունիսի 7-ի ընտրություններում, կրկին քվեների դիմաց՝ «խաղաղությունը բերեցինք» բլեֆով, փորձելու են «վաճառել» օգոստոսի 8-ի թուղթը, որի կիրառման դետալները որքան, որ մութ են, այնքան էլ կարող են վտանգավոր լինել ռեգիոնալ զարգացումների և մեր երկրի անվտանգային միջավայրի տեսանկյունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031