Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

«Մեր ձևով» շարժման անունից նամակ ենք հղելու ՀՀ-ում գործող դեսպանատներին և միջազգային կառույցներին՝ նկարագրելով Ռուբեն Մխիթարյանի ազատազրկման շուրջ ծավալվող գործընթացը. Գոհար Մելոյան

Հոկտեմբեր 27,2025 17:31

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ազատազրկված է փաստաբան, «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, ծանրամարտի լեգենդար մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին՝ Ռուբեն Մխիթարյանը

Միջադեպն արձանագրած, հրապարակված տեսաձայնագրությունները ոչ միայն փաստում են Ռուբենի գործողություններում որևէ իրավախախտման բացակայությունը, այլև հաստատում են Ռուբենի կալանավորման բացառապես քաղաքական մոտիվացիան, որը պայմանավորված է նրա ընդդիմադիր կեցվածքով:

Չնայած այն հանգամանքին, որ վերջին 7 տարիների ընթացքում ՀՀ-ում գործող միջազգային կառույցները հիմնականում չեն արձագանքել իշխանությունների կողմից իրականացվող իրավախախտումներին,
«Մեր ձևով» շարժման անունից նամակ ենք հղելու ՀՀ-ում գործող դեսպանատներին և միջազգային կառույցներին՝ նկարագրելով Ռուբենի ազատազրկման շուրջ ծավալվող գործընթացը և ներկայացնելով համապատասխան տեսաձայնագրությունները՝ համարժեք արձագանքի ակնկալիքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031