Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում Փաշինյանի կոչով կազմակերպված հավաքը իսկապես ձախողված էր այն առումով, որ հազիվ մի քանի հարյուր անձնավորություն էր այնտեղ:
Ու դա հստակ արտացոլված է անգամ հրապարակած լուսանկարներում, հատկապես՝ թռչնաթռիչք բարձրությունից արված լուսանկարներում, ինչպես սիրում են անել հենց իշխանություններն ու սատելիտները ընդդիմության հանրահավաքների ժամանակ: Թեպետ, «գետնատարած» լուսանկարներն ու տեսակադրերը ևս Փաշինյանի ու նրա հակաեկեղեցական արշավի օգտին չեն:
Ամեն ինչ շատ պարզ է. բոլորը տեսան, որ մի քանի օր շարունակ ագրեսիվ քարոզչությունից ու պետության բոլոր վարչական ռեսուրսները չարաշահելուց հետո անգամ Հովհաննավանք էին եկել (բերվել) ընդամենը քպական տարբեր մեծուփոքր պաշտոնյաներ կամ նրանցից նյութական կախվածության մեջ գտնվող անձինք, քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու այլ ուժայիններ, պետական պահպանության ծառայության աշխատակիցներ, ինչ-ինչ «կրոնական կազմակերպությունների» (ոչ առաքելական) ներկայացուցիչներ: Դրան գումարած, որ ակնհայտորեն ահռելի թիվ էին կազմում համազգեստով ոստիկանները: Այս ամենը միասին էլ կազմում էին այն մի քանի հարյուր մարդը, որ ապահովում էր Փաշինյանի հանրահավաքը:
… Այսինքն, եթե մի կողմ ենք դնում «վարչական ռեսուրսը», մի կողմ ենք դնում ոստիկանական, աած-պպծ-ական ներգրավումները, տակը համարյա բան չի մնում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































