Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ ԱԺ-ում․ ցանկանում էին հակառուսական զեկույցն ընդունել առանց քննարկման

Հոկտեմբեր 28,2025 11:40

Երևանում հոկտեմբերի 28-30-ը անցկացվում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը։ Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի սկզբում խառնաշփոթ առաջացավ։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նիստի համանախագահող Արման Եղոյանն ասաց․ «Մենք պետք է քվեարկենք զեկույցի նախնական տարբերակի շուրջ, որը վերաբերում է ԱԼԳ և ԵՄ ընդլայնման քաղաքական հեռանկարներին հանուն կայունության և խաղաղության տարածաշրջանում։ Օլիվեր Շենկը և Ուկրաինայից Իվան Կրոնկոն հեղինակել են այս զեկույցը։ Մենք պետք է այսօր քվեարկենք դրա ընդունման համար»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ ե՞րբ մենք հնարավորություն կունենանք խոսել զեկույցի, ինչպես նաև փոփոխությունների մասին։

Արման Եղոյանն ասաց՝ ավելի ուշ կունենանք հնարավորություն քննարկել փոփոխությունները ու առաջարկեց՝ եթե այլ փոփոխություններ չկան, ապա զեկույցն ընդունված է։ Նշենք, որ զեկույցը խստորեն դատապարտում է ՌԴ-ին ըստ զեկույցում ձևակերպման՝ ստիպողաբար ուկրաինացի երեխաներին ՌԴ քաղաքացիություն տալու, նրանց ձուլելու համար։

Միջամտեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորն ու ասաց․ «Ես մի քիչ շփոթված եմ, ստացվում է, որ մենք հիմա չենք քննարկելո՞ւ փոփոխություններն այս նիստի շրջանակներում»։

Արման Եղոյանն ասաց, որ ըստ իր մոտ եղած օրակարգի՝ պետք է հիմա տեղի ունենա քվեարկությունը։ Արթուր Խաչատրյանն էլ հայտարարեց․ «Շփոթեցուցիչ է, եթե մենք ընդունենք զեկույցը, փոփոխությունները, որոնք չեն ընդունվել, հնարավորություն չի տրվի խոսել, ներկայացնել առաջարկվող փոփոխությունները»։

Զեկույցի հեղինակ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Օլիվեր Շենկն առաջարկեց ինքն ու զեկույցի համահեղինակ Իվան Կրոնկոն ներկայացնեն զեկույցն ու փոփոխությունների առաջարկները։

Իվան Կրոնկոն ասաց․ «Զեկույցով մենք քննադատում ենք ՌԴ-ի համակարգված գործողությունները՝ ուղղված ուկրաինացի երեխաների՝ հարկադրված ընտանիքներից բաժանման և ստիպողաբար ՌԴ քաղաքացիություն տալու համար։ Սա փորձ է անում նրանց ձուլել այն մշակույթի հետ, որը կապ չունի նրանց ինքնության հետ։ Կոչ ենք անում պայքարել ռուսական ապատեղեկատվության դեմ, որը փորձում է կամ թաքցնել կամ արդարացնել այս միտումները»։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից առաջարկներ հնչեցին, որ զեկույցում ավելի խիստ ուղերձներ հղվեն աշխարհին, որ հրատապ անհրաժեշտություն է պայքարել «ՌԴ չարիքի» դեմ։

Այս քննարկումից հետո զեկույցն ընդունվեց Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում։ Այն նաև կքննարկի Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստի ընթացքում։ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները «դեմ» քվեարկեցին զեկույցին, ՔՊ խմբակցության պատգամավորները՝ «կողմ»։

Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031