Ermenihaber. Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Շուրջ 6 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Իզմիր, Բուրսա, Ստամբուլ, Թեքիրդաղ, Քոջաէլի, Սաքարյա և Մարմարա ու Էգեյան ծովերին հարող մի շարք այլ նահանգներում:
Ըստ նախնական տվյալների` փլուզվել է 4 շենք և 1 խանութ: Անվտանգության նկատառումներից ելնելով Բալըքեսիրում դպրոցներին հարկադիր արձակուրդ է հայտարարվել:
Թուրքիայի առողջապահության նախարարությունն անդրադառնալով ուժգին ցնցումներին, հայտնել է 19 վիրավորի մասին, որից 4-ն արդեն դուրս է գրվել:


















































