Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը կարևորել է ընդհանուր արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ գործընկերությունը

Հոկտեմբեր 28,2025 17:41

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոն Պերկաուսկիենեի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Ադրիեն Կիրալի գլխավորած պատվիրակությանը:

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ընդհանուր արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ գործընկերությունը:

Պատվիրակության անդամների խնդրանքով Արմեն գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք տնտեսական լայն հնարավորություններն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ և քննարկել ընթացիկ ծրագրերը:

ՀՀ ԱԽ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031