ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն անգամ մարդիկ զարմանում են, թե ռեժիմն ապօրինության ինչ սահման է հատելու, այնպես որ, այն ինչ կատարվում է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, սպասելի էր։ Նրա պնդմամբ, դատական համակարգը Հայաստանում կոռումպացված է եւ կախյալ:
«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դեւ է, սկզբում ուտում է ամենասիրուն աղջիկներին, հետո անցնում է ամենաուժեղ տղերքին, հետո մի քիչ տարիքային խումբ է փոխում, հետո՝ սեռային խումբ։ Կապ չունի՝ էդ դեւն ինչքան նստում է մեր պետականության աղբյուրի գլխին, բոլորին հերթով ուտելու է»,- պատկերավոր ասելիքն է ձեւակերպում Աշոտյանը։
Նրա կարծիքով, չնայած երկրում առկա աղաղակող անարդարություններին եւ բռնատիրությանը, Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնք նրան հաճույքով օգտագործում են: Չնայած սրան՝ նա կարծում է, որ միեւնույն է՝ պետք է շարունակել պայքարը։ ՀՀԿ փոխնախագահի խոսքով, Փաշինյանը քաղաքական իմաստով նաեւ կանիբալ է. «Ի՞նչ եք ուզում՝ հաջորդ անգամ Փաշինյանն իր քաղաքական հակառակորդի քարաճի՞կն ուտի, իմ երիկա՞մն ուտի ուղիղ եթերում, որ հասկանաք դա»:
Կարդացեք նաև
Տեսանյութն` ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































