Պոզնանի համալսարանում ստեղծվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն:
Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի Պոզնան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադամ Միցկևիչի անվան համալսարանում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բոգումիլա Կանևսկայի մասնակցությամբ կայացել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի ստեղծման և կենտրոնի ծրագրերի խորհրդի կազմավորման պաշտոնական արարողությունը:
Դեսպանը ողջունել է, որ կենտրոնի առաջին՝ «Armenistka» հետբուհական ծրագրին մասնակցելու համար դիմել է 32 ուսանող և կարևորել է հայագիտական կենտրոնի գործունեությունը հայոց լեզվի, գրականության և մշակույթի ոլորտում ակադեմիական գիտելիքների զարգացման գործում:
Քննարկման ընթացքում կողմերը նախանշել են կրթական, գիտական, մշակութային համատեղ ծրագրերի իրականացման ուղիները:
Կարդացեք նաև
Լեհաստանում ՀՀ դեսպանություն


















































