Լրահոս
Օրվա լրահոսը

2026-ին ԱԺ ֆինանսավորումը կրճատվել է․ ՔՊ-ական պատգամավորները դժգոհ են

Հոկտեմբեր 29,2025 11:07

ՀՀ արդարադատության նախարարությանը 2026 թվականին առաջարկվում է տրամադրել 24 միլիարդ 3 միլիոն, որը 187 միլիոնով ավելին է 2025-ից, ԲԴԽ-ին՝ 16 միլիարդ 845, 308 միլիոնով քիչ է նախորդ տարվա գումարից։ Դատախազությանը կտրամադրվի 712 միլիոնով ավելին՝ 10 միլիարդ 638 միլիոն դրամ․ ապարատային ծախսերն են շատացել, ՊՎԾ-ին՝ 168 միլիոնով ավելին՝ 1 միլիարդ 102 միլիոն դրամ․ որոշ ֆունկցիաներ տեղափոխվել են այս համակարգ եւ հաստիքներ են ավելացել։ ԱԺ-ին՝ 68 միլիոնով քիչ գումար կտրամադրվի՝ 7 միլիարդ 4 միլիոն, նախագահի աշխատակազմին էլ 40 միլիոնով քիչ՝ 1 միլիարդ 618 դրամ։ Փոխարենն ավելացել են վարչապետի աշխատակազմին տրամադրվող գումարները՝ 1 միլիարդ 520 դրամով ավելի՝ 25 միլիարդ 804 միլիոն դրամ․ հավելյալ գումարը նախատեսվում է ծախսել եկող տարի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի համար։ ԿԸՀ-ին կտրվի 7 միլիարդ 20 միլիոնով ավելին՝ 7 միլիարդ 513 միլիոն դրամ․ եկող տարի ԱԺ ընտրություններ են։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին էլ 15 միլիոնով քիչ գումար կտրամադրվի՝ 405 միլիոն դրամ, ՍԴ-ին՝ 41 միլիոնով ավելին՝ 912 միլիոն դրամ։

Այս թվային տվյալներն այսօր խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

ՔՊ-ական պատգամավորներին դուր չեկավ ԱԺ բյուջեի կրճատումը․ Բաբկեն Թունյանն ու Վլադիմիր Վարդանյանը ֆինանսների նախարարին հարցախեղդ արեցին։ Նա պարզաբանեց՝ ընդհանուր առմամբ նվազում տեղի է ունեցել բոլոր մարմիններում՝ ապարատային ծախսերի նվազում, ուզում են օպտիմալացնել պետական ապարատը։ Հիմնականում 4 տոկոսով կրճատում է։ Ասաց՝ առանձին դեպքերում կան ավելացումներ՝ գործառույթների ավելացմամբ պայմանավորված, բայց հիմնականում գտել են, որ այդ օպտիմալացմամբ հնարավոր է նույն կամ ավելի լավ արդյունք ապահովել։

«Ես մի տեղ էլ եմ լսել, որ ավելի քիչ մարդկանցով ավելի լավ արդյունքի կարելի է հասնել։ Եթե ԱԺ-ն չլինի կամ երեք պատգամավորից բաղկացած կլինի՝ ավելի օպտիմալ կլինի»,- հեգնեց Վլադիմիր Վարդանյանը՝ նկատելով, որ բյուջետային թվեր են կազմվել՝ առանց արդյունքային ցուցանիշները հաշվի առնելու․ հաշվի չեն առնվել, քանի որ դրանք դեռ չկան։ Նախարարը պարզաբանեց՝ հաշվարկները հենց արդյունքային ցուցանիշների վրա են հիմնված։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031