Զրուցել ենք ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Ալեքսանդր Ավետիսյանի հետ։
– Կիրակի օրը կարգալույծ քահանայի կողմից Հովհաննավանքում մատուցված պատարագին Դուք էլ էիք ներկա, ի՞նչն էր Ձեզ տարել այնտեղ։
– Այդ հարցի վերաբերյալ դեռեւս մեկնաբանություն չտամ.․․ Իմ հոգու կանչով մասնակցել եմ, այսինքն՝ ես չեմ համարում, որ Տեր Արամը կարգալույծ է։
– Դե, վարչապետը պետք է ներկա լիներ, մեր պարտքն ենք համարել իր կողքին լինել, մեր դիրքորոշումն այդկերպ հայտնել։
Կարդացեք նաև
– Վարչական ռեսուրսի, ադմինիստրատիվ լծակների գործադրմամբ՝ մի քանի հարյուր յուրային էր, փաստորեն, պաշտպանում Փաշինյանի դիրքորոշումը, ինչպես Դուք ասացիք: Կարո՞ղ ենք ասել, որ աջակցություն նա չունի իր հակաեկեղեցական արշավում։
– Ես Ձեզ հավատացնում եմ, որ վարչական ռեսուրս չի կիրառվել, բացառում եմ, հավատացնում եմ` եթե կիրառվեր, ապա այնտեղ քսան անգամ շատ մարդ կլիներ, Դուք քանի՞ մարզպետ, քանի՞ նախարար եք տեսել։ Մի քանի պատգամավոր էին, որոնք վարչապետի խոսքը լսել են ու իրենց պարտքը համարել, գնացել՝ ներկա են եղել։
– Ո՞նց եք պատկերացնում իշխանություն-եկեղեցի հակամարտության հանգուցալուծումը։
– Հակամարտություն, որպես այդպիսին, չեմ տեսնում, բայց հանգուցալուծումն ինչքան շուտ լինի, այնքան բոլորիս շահերից է բխում։
– Ո՞րն է, Ձեր կարծիքով, այդ հանգուցալուծումը։
– Եկեղեցու կանոնակարգին համահունչ՝ եկեղեցու ղեկավարության ներկայություն, կարծում եմ՝ ճիշտ լուծում կլինի, որ Վեհափառը գնա։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»օրաթերթի այսօրվա համարում:


















































