Լրահոս
Օրվա լրահոսը

Մզվածքը պատրաստել են բաց երկնքի տակ. գինու արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Հոկտեմբեր 29,2025 12:57

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գրեգորիան» ՍՊԸ-ին պատկանող գինու արտադրամասի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, գ. Մերձավան):

Հիմքը Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների ստուգման արձանագրությունն է, համաձայն որի՝

  • արտադրական շինության կառուցվածքը և դասավորվածությունը չեն բացառել գինու արտադրության գործընթացում աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
  • չի բացառվել կենդանիների, կրծողների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք,
  • չեն ապահովվել պաշտպանությունը կեղտի կուտակումներից, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից,
  • գինու արտադրական պրոցեսի սկզբնական ընթացքը, մասնավորապես՝ մզվածքի պատրաստման գործընթացը, իրականացվում է արտադրական շինությունից դուրս, բաց երկնքի տակ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը,
  • գինու հասունացման սենյակի, պատրաստի արտադրանքի պահեստային հատվածի առաստաղները վնասված են եղել, պատերի մակերևույթները
  • պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղների վրա եղել են կեղտի կուտակումներ,
  • արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել, հումքի հասունացման համար նախատեսված որոշ տարաներ կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել բարվոք վիճակում:

Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031