ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը 2015թ. մարտի 18-ին, Երևանում անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացման արարողության ժամանակ:
Եվս մեկ փաստարկված հիշեցում այն մասին, թե ինչպես էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարողանում տարբեր հարթակներում առաջ տանել հայ ժողովրդի կենսական շահերը: Այդ տարիներին արտաքին աշխարհին ներկայացվող հայկական օրակարգերն իրական էին, բխում էին բացառապես հայ ժողովրդի կենսկան շահերից, ապահովում էին բավարար անվտանգություն և արժանապատիվ խաղաղություն, ամրապնդում էին Հայաստանի ժողովրդավարական իմիջը և տնտեսական հեռանկարները:
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հենված էին ոչ թե կեղծ ու հնարովի (ինչպես այսօր է) , այլ իրատեսական ու հավանական նպատակների վրա: Հայաստանը չէ՛ր խաբում ԵՄ-ին՝ ինչպես այսօր է: Եվ ԵՄ-ն, իր աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ չէ՛ր ներքաշում ու չէ՛ր օգտագործում Հայաստանին՝ ինչպես այսօր է:
Կարդացեք նաև
Իշխանափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է վերադառնան անկեղծ ու իրատեսական երկխոսության ու ռեալ համագործակցության դաշտ: Այսօր այն ֆիկցիա է, պարզունակ թոզփչոցի:


















































