Կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում զեկուցվող հարցերից մեկը 2025 թ. Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը հաստատելու մասին էր: Այն փոքրիկ բանավեճ առաջացրեց կառավարությունում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի կողմից հարցը ներկայացնելուց հետո:
Փոխնախարարն ասաց, որ Արենի եւ Ոսկեհատ սորտերի խաղողի իրացման հետ կապված խնդիրներ կան, որովհետեւ ինչպես միջազգային շուկայում, այնպես էլ Հայաստանում գինու սպառման նվազման որոշակի միտում է նկատվում, եւ դրա հետեւանքով առկա են նախորդ տարվա պատրաստի արտադրանքի մնացորդներ. «Այս հանգամանքով պայմանավորված՝ նվազել է Արենի եւ Ոսկեհատ խաղողի սորտերի նկատմամբ պահանջարկը, եւ վերամշակողներն այս տարի քիչ շահագրգռված են իրականացնել հենց այս 2 խաղողի սորտերի մթերումները»:
Փոխնախարարն ասաց նաեւ, որ անհրաժեշտություն է առաջացել աջակցելու շուրջ 2100 տոննա խաղողի այս սորտերի իրացմանը, եւ այս նախագծով առաջարկվում է այս 2 սորտերի մթերումներն իրականացնող տնտեսվարողներին տրամադրել աջակցություն:
Կարդացեք նաև
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ այսպես շարունակվելու դեպքում՝ կառավարությունն ամեն տարի կարող է բախվել նոր խնդիրների:
Կառավարության նիստն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































