Լրահոս
Օրվա լրահոսը

Գայթակղության մեջ թող չընկնի. Հրայր սարկավագը՝ կարգալույծ արված քահանային

Հոկտեմբեր 30,2025 16:51

-Անգիր արած բաներ են ասում, թե օծումը ոչ մեկ չի կարող վերացնել: Հոգևորականի պարագայում օծությունը չի վերանում, ինչպես պնդում են, բայց զորությունը, որ տրվել է օծության միջոցով, դա է վերցվում: Զորությունն է իրենից վերցված,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր սարկավագ Հակոբյանը՝ անդրադառնալով կարգալույծ արված Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին, որը շարունակում է ինքնակոչ հոգեւոր ծառայությունը Հովհաննավանքում:

Հրայր սարկավագը նաեւ նկատեց, որ եկեղեցու դեմ հարձակում իրականացնողները որեւէ ձեւ դա չեն կարող հետո հանգիստ տանել. «Եկեղեցին ամուր կառույց է, որ պահում է ազգայինը: Քիչ է մնացել, ես սա ասում եմ որպես հայ հոգեւորական»:

Իսկ Ստեփան Ասատրյանին որպես եղբայրական հորդոր Հրայր սարկավագը մի բան փոխանցեց. «Գայթակղության մեջ չընկնի, ինքը քաջ գիտակցում է, որ գիտի մեղքերի թողության պահը եւ իրեն տրված էր մեղքերի թողություն տալ: Թող քաջ գիտակցի, որ գայթակղության մեջ ընկնելով, ոմանց լսելով, ինչ-որ իշխանություն տեսնելով՝ հետո իրեն շատ վատ են վերաբերվելու: Եկեղեցին ապաշխարողին հետ է ընդունում, բայց թող դուրս գա այդ շրջապատից»:

Ըստ Հրայր սարկավագի՝ մարդիկ ստացել են իշխանություն թե՛ իշխանության, թե գումարի համն են զգացել ու չգիտես ինչեր են իրենց վերապահում:

-Պատասխանատվության պահը պիտի գա բոլորի համար: Հովհաննավանքում կատարվածի վերաբերյալ պատարագի ժամանակ ատյանում նրանք, որոնք կանգնում են մասնակցելու պատարագին, տեսա Նիկոլ Փաշինյանն էր, կողքին՝ անունը չգիտեմ, ձախ կողմում կանգնածին մի բան ասեմ՝ եթե գնում, առջեւում ես կանգնում, ինչո՞ւ ես ձախ ձեռքով խաչակնքվում եւ աջից ձախ խաչակնքվում,- հավելեց սարկավագը՝ նկատի ունենալով էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031