Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցչի հետ քննարկվել են ընթացիկ ծրագրերի մանրամասները և համագործակցության նոր ուղղությունները

Հոկտեմբեր 30,2025 19:30

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ստելլա Ռենիտային:

Շնորհավորելով Ստելլա Ռենիտային նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ հետ ձևավորված համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, ընթացիկ ծրագրերի մանրամասները և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:

Փոխվարչապետը կարևորել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ԵՆԲ ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031