Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հետաձգեց ԱԺ պատգամավորի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունը

Հոկտեմբեր 30,2025 21:21

Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր դռնփակ քննվեց նաեւ մեղադրյալներից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանի ներկայացրած միջնորդությունը:

-Թեեւ Արթուր Սարգսյանի դեպքում կալանքը ընդհանրապես վերացնելու միջնորդությունը առավել քան ողջամիտ է, իրավաչափ է, լեգիտիմ է: Բայց հաշվի առնելով իրականությունը, որ տեսնում ենք, որ կալանքները ռեկորդային ցուցանիշ ունեն, որոշեցինք անցնել այսօրվա իրականության մեջ հնարավորություն ենթադրող միջնորդությանը՝ տնային կալանքը խոշոր չափի գրավով համակցված: Դատարանը որոշեց մեկ շաբաթով հետաձգել քննությունը, հաջորդ հինգշաբթի շարունակելու ենք միջնորդության քննությունը,- հավելեց Վարդեւանյանը:

Նա նաեւ մտահոգված էր այսօր իր միջնորդության վերաբերյալ դատախազների դիրքորոշումից. «Կարծես առարկեցին, բայց այնպիսի հիմք ենք ներկայացրել, որի առարկելը համարում եմ՝ կարող ենք չունենալ»:

Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն ու մյուսները մեղադրվում են ահաբեկչության, զանգվածային անկարգությունների եւ իշխանության բռնազավթման մեջ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031