Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինում կայացել է Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Հոկտեմբեր 30,2025 23:03

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ հոկտեմբերի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում կայացել է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։

🤝 Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, ներդրումների, ներմուծման և արտահանման, միկրո և միջին ձեռնարկատիրության զարգացման, վերականգնվող էներգետիկայի, կայուն քաղաքային զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման,  գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

💬 «Հայաստանի ու Գերմանիայի միջև ձևավորվել է ամուր, վստահելի և հեռանկարային համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ներառական տնտեսական աճի վրա։ Վերջին տարիների ընթացքում Գերմանիան դարձել է Հայաստանի ամենահուսալի գործընկերներից մեկը՝ թե՛ երկկողմանի, թե՛ Հայաստան-ԵՄ ավելի լայն շրջանակներում։ Այսօրվա երկխոսությունը ևս մեկ կարևոր քայլ է այս գործընկերության խորացման և մեր համատեղ ջանքերը Հայաստանի կայուն, կանաչ և բազմազան զարգացման երկարաժամկետ տեսլականի հետ համապատասխանեցնելու ուղղությամբ», – նշել է Գևորգ Պապոյանը։

🔹 ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարևորել է Գերմանիայի աջակցությունը Հայաստանում քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացման, կայուն զարգացման, կանաչ տնտեսության խթանման և սոցիալական ինտեգրման ուղղություններով։

🔸 Գևորգ Պապոյանն իր խոսքում ընդգծել է նաև Հայաստան–ԵՄ համագործակցության շրջանակում Գերմանիայի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

Նիստին մասնակցել են նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031