Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչի՞ է հինգ ամիս շարունակ վճարել ավելի թանկ հոսանքի համար. չեն հանրայնացրել, որ դեռ մայիսին էինք առաջարկել բնակչության համար նվազեցնել սակագինը»․ Արթուր Միքայելյան

Հոկտեմբեր 31,2025 15:29

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ինչո՞ւ չէր հանրայնացրել, որ դեռ մայիսին էինք առաջարկել բնակչության համար նվազեցնել սակագինը»,-լրագրողների հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը (լուսանկարում)։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ դիմում է մուտքագրվել և առաջարկվել քննարկել էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու հարցը։

Արթուր Միքայելյանն այս առիթով պարզաբանեց․ «Ինչի՞ համար վճարենք ավելի թանկ, երբ կարելի է ավելի էժան, երբ տվյալ ընկերությունը կարողացել է կառավարման շնորհիվ հասնել արդյունքի, որ հանրությունն ավելի էժան վճարի։ Ինչի՞ պետությունը շնորհակալություն չի հայտնում այդ ընկերությանը, հակառակը, կալանավորում է ընկերության սեփականատիրոջը ու չի հանրայնացնում նրա բարի կամքի դրսևորումը, որ այդ մարդն ամեն ինչ արել է, որ հանրությունը ստանա ավելի մատչելի հոսանք։ Դա հնարավոր էր հինգ ամիս առաջ իջեցնել։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչի՞ է հինգ ամիս շարունակ վճարել ավելի թանկ հոսանքի համար, թող պատասխան տան կոնկրետ թվերով ու ֆինանսական վերլուծություններով։

Ժամանակի ընթացքում նման մեծ ընկերությունները լավ աշխատանքի արդյունքում արդյունավետությունը բարձրացնում են այնքան, որ ընկերությունը սկսում է նվազեցնել իր ծախսերը։ Ընկերությունը լավ աշխատանքի շնորհիվ կարողացել է հասնել այն արդյունքին, որ սկսած 2024-ի նոյեմբերից մինչև մայիսի 1-ը խնայվել է 3,6 միլիարդ դրամ, որից հետո դիմել ենք ՀԾԿՀ, որ վերանայենք սակագինը, բնակիչների համար իջեցնենք սակագինը։ Բայց այդ ժամանակ հանձնաժողովը ոչ թե չի իջեցրել սակագինը, այլ հարցը չի էլ հանրայնացրել»։

Իրավաբան Գոհար Մելոյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման վերաբերյալ քննարկումների մեկնարկից հետո ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատարից որևէ պաշտոնական արձագանք չի եղել, ինչը, ըստ նրա, վկայում է, որ իշխանությունները այս պահին նման միտում չունեն. «Հավանաբար կա հեռանկարային մանիպուլյատիվ պլան՝ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը շահարկելու ընտրություններից առաջ։ Այս մարդը խոսեց միայն վարկային պարտավորությունների մասին՝ նշելով, որ միջոցները ուղղվելու են վարկային բեռը թեթևացնելուն, այն դեպքում, երբ շրջանառվում են տեղեկություններ, որ ՀԷՑ-ում ահռելի գումարներ են ծախսվում աշխատավարձերի և պարգևավճարների վրա»։

«Այս պահի դրությամբ ինձ հասած տեղեկատվությամբ մինչև 3 դրամ հնարավոր է իջեցնել սակագինը, ինչը բավականին մեծ տարբերություն է։ Բայց իշխանությունները փորձում են մանիպուլացնել և ներկայացնել, թե իջեցումը կարող է լինել ավելի փոքր։ Թեկուզ մի փոքր քիչ, բայց իջեցրեք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031