«Մեր ձևով» շարժման անդամ Նարեկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը
2 մլն ԱՄՆ դոլար վարկ էլ Ջիլի դպրոցի համար։
Գյուղ, որը դատարկվում է։ Մարդիկ հեռանում են ոչ թե ցանկությամբ, այլ կարիքից։ Աշխատանք չկա, ապրուստ չկա, հույս չկա։
Եվ հենց այդ դատարկվող գյուղում ՎԱՐԿՈՎ որոշեցին շքեղ դպրոց կառուցել։ Դպրոց, որտեղ այսօր սովորում է ընդամենը 114 աշակերտ։
Արդյո՞ք ավելի լավ չէր լինի դրա փոխարեն կառուցել գործարաններ, ապահովել աշխատատեղեր, և այդ գործարանների վճարած հարկերով նոր կառուցել դպրոց, այլ ոչ թե ՎԱՐԿՈՎ։
Կարդացեք նաև
Ինչպես երևում է նկարներից՝ արդեն եղած դպրոցը կարելի էր վերանորոգել և ապահովել լավ պայմաններ աշակերտների համար։
Եվ հիմա, երբ դպրոցը կառուցված է, մարդիկ էլի հեռանում են, որովհետև ապրուստի տարբերակ չկա։ 2 մլն դոլար ծախսվեց, բայց գյուղի խնդիրները մնացին նույնը։


















































 
                         
          
          
         

 
                                    
                                    
                                   