Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան. «Ինքը համոզված է, որ ժողովուրդը իր հետեւից չի գալու, որ եկեղեցուն մերժելու իր կոչերը առ ոչինչ են, ինքը ոչինչ է, որպեսզի ժողովրդին հանի եկեղեցու դեմ»

Հոկտեմբեր 31,2025 17:54

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով անցած շաբաթ Հովհաննավանքում տեղի ունեցածին եւ դրան Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատասխանին՝ ասաց. «Ինչ տեղի ունեցավ Հովհաննավանքում, սրբապղծություն էր, խայտառակություն էր։ Եվ սրբապղծության հեղինակն ու գլխավորող անձը այսօրվա մեր երկրի վարչապետ կոչվածն էր։ Ի՞նչ է արել նա։ Հարձակում եկեղեցու վրա։ Ինչո՞ւ, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, որ եկեղեցին այն ուժն է, որն ի վիճակի է, ի զորու է համախմբելու բոլոր ազգային ուժերին եւ թույլ չտալու, որ իրենք իրենց ապիկար իշխանությամբ երկիրը հանձնեն թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ծրագիր, որի իրականացման համար իրենք եկել են իշխանության։

Իրենք իրենց սրբապղծությունը հիմնավորելու համար խոսում են եկեղեցական ինչ-որ կանոնների խախտումներից, եկեղեցական երդումների դրժումից։ Իրենք, հենց նույն վարչապետը ամեն Աստծու օր առավոտից իրիկուն խախտում, դրժում է իր սահմանադրական երդումը, որ տվել է վարչապետ դառնալիս: Եվ սրբապղծորեն Սահմանադրություն խախտողը խոսում է ուրիշների երդումները դրժելու մասին։

Սրբապղծությունը, բնականաբար, հանրության կողմից միշտ մերժվելու է, սրբապղծությունը հանրության կողմից արժանի հակահարված ստանալու է։ Եվ այն, որ նորից՝ հաջորդ շաբաթ, նա նորից է փորձում նմանատիպ գործողություն իրականացնել, ապացուցում է միայն մեկ բան, որ ինքը չի ստացել այն արդյունքը, որն ուզում էր ունենալ։

Ինքը համոզված է, որ ժողովուրդը իր հետեւից չի գալու, համոզված է, որ եկեղեցուն մերժելու իր կոչերը առ ոչինչ են։ Ինքը ոչինչ է, որպեսզի ժողովրդին հանի եկեղեցու դեմ։ Եվ ըստ էության, երկրորդ անգամ նման փորձ անելու կոչով ընդամենը վախեցնում է իր թիմակիցներին; Այն թիմակիցներին, որոնք այդ օրն իր հետ չէին; Որ վախենան եւ գոնե հաջորդ անգամ գան, գոնե գլխաքանակ ավելացնեն։ Բայց մենք տեսանք, թե ովքեր էին այդ քանակությունն ապահովողները՝ նախարար, մարզպետ, փոխմարզպետ, քաղաքացիական համազգեստով ոստիկաններ, իրենց թիմակից ուժերը։ Սա է այսօր նրան սատարող ուժը։ Եվ ընդ որում, ոչ բոլորը։ Փաստացիորեն, այս մարդն ուզում է, որ մնացածներն էլ գան, երդում տան իր սրբապղծությանը մասնակցությանը։

Թե ովքեր կմասնակցեն, դա իր խնդիրն է։ Բայց կաթողիկոսը եւ Մայր Աթոռը արժանի պատասխան, արժանի գնահատական տվեցին նրա սրբապղծությանը; Եվ, բնականաբար, հանրությունը ականջալուր է Մայր Աթոռին, կաթողիկոսի խոսքերին եւ հայտարարությանը, ոչ թե ապիկար իշխանության ղեկավարին։

Այնպես որ, սիրելի հանրություն, ուշադիր լսեք եւ ականջալուր եղեք Մայր Աթոռի, կաթողիկոսի կոչերին, երբեք մի տրվեք այս ապիկար իշխանությունների խայտառակ գործողություններին։ Այս իշխանություններն, ըստ էության, ուզում են որպեսզի առաջիկա ընտրություններում, լինի արտահերթ թե հերթական, իրենք կարողանան որոշակի ձայներ ապահովել։ Ինչո՞ւ, որովհետեւ ավելի լավ, քան իրենք ոչ մեկը չգիտի, թե հարցումների արդյունքներով իրենց վարկանիշը ուր է հասել՝ արդեն շրիշակից էլ ցածր է։ Իրենք շատ լավ գիտեն իրենց վարկանիշը, շատ լավ գիտեն, որ ընտրություններով վերարտադրվելու որեւէ շանս չունեն։ Եվ վերարտադրվելու ցանկությունն է, որ իրենց նման սրբապղծությունների ճանապարհ է բացում իրենց համար;

Բայց սրբապիղծը ունի միայն մեկ ճանապարհ. հեռանալ իշխանությունից։ Սրբապիղծները տեղ չունեն, առավել ևս իշխանությունում»,-ասաց դաշնակցական ընդդիմադիր պատգամավորը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031