«Սա իմ յոթերորդ այցն է ազատագրված Ղարաբաղ»,- ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, որը դիվանագիտական կորպուսի հետ այցելել է Զանգիլան։
«Ես արդեն երեք տարի է, ինչ գտնվում եմ արևոտ Ադրբեջանում։ Սա իմ յոթերորդ այցն է ազատագրված Ղարաբաղ։ Բոլոր տպավորություններս չափազանց դրական են», – նշել է Ադրբեջանում ՌԴ դեսպանը:


















































