Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասահմանյան հերթական ընկերությունը խորհրդատվական ծառայություն մատուցելու համար կառավարությունից ստանալու է ավելի քան 3.3 մլրդ դրամ. Հովակիմ Զաքարյան

Հոկտեմբեր 31,2025 21:44

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը գրում է.

«Արտասահմանյան հերթական ընկերությունը խորհրդատվական ծառայություն մատուցելու համար կառավարությունից ստանալու է, ուշադրություն, ավելի քան 3.3 մլրդ դրամ։ Իսկ խորհրդատվություն մատուցելու է «Ակադեմիական քաղաք» անունով ծրագրի համար։ Սա այն նույն ծրագիրն է, որի համար կառավարությունը պատրաստ է ծախսել ավելի քան 1 տրլն դրամ, բայց որը մինչև հիմա չունի ոչ մի հիմնավորումների փաթեթ, նախագիծ։ Այսինքն չկա ոչ մի ձևակերպված նպատակ, խնդիրներ, ժամանակացույց, ակնկալվող արդյունքներ, արդյունքների ազդեցություն կրթության, գիտության, տնտեսության, ՀՆԱ-ի վրա, ռիսկերի գնահատում, հնարավոր ռիսկերի հաղթահարում։ Ոչինչ։ Դրա փոխարեն կան ինչ-որ հանձնաժողովներ, օտարերկրյա խորհրդատվական ծառայություններ, նույնիսկ մի ամբողջ հիմնադրամ և բյուջետային հսկայական հատկացումներ։

Վաղը եթե փորձեք գնահատել ծրագրի արդյունավետությունը, չկա ոչինչ, որի հետ հնարավոր լինի համեմատել ու որոշել այս ծրագրի արդյունավետությունը և նպատակահարմարությունը։

Ու ցավալին այն է, որ սրան մասնակցում են նաև մարդիկ, ովքեր լավ գիտեն նախագիծ ու հիմնավորումներ ունենալու, հաշվարկներ անելու, փորձաքննություն անցկացնելու կարևորությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031