Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մինչ Ձեր կարգալույծ լինելը մեկ այլ կարգալույծ քահանա նույն բանն աներ, Դուք ինչպե՞ս կգնահատեիք այդ արարքը․ Հայկազուն Ալվրցեան

Նոյեմբեր 01,2025 19:18

Տավուշի մարզպետն իշխանահաճո այն քարոզչությունն է զարգացնում, թե Մայր Աթոռը Օհանավանքի պատարագը չի կարող պղծություն որակել, քանի որ այնտեղ հազարավոր մարդիկ էին գտնվում:

Այս պաշտոնյային հիշեցնենք, որ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՈՐԱԿՎԵԼ ՊՂԾՈՒԹՅՈՒՆ, այլ կարգալույծ քահանայի միջոցառումը, քանզի դա նույնն է, թե Դուք, պարոն մարզպետ, մկրտության ծես կատարեք կամ պատարագ մատուցեք թեկուզ մեկ միլիոն մարդու ներկայությամբ:

Ճիշտն ասած՝ եթե Դուք դա անեիք, ավելի մեղմ հանցանք կլիներ, քանզի կարգալույծ չեք: Կարելի է ենթադրել, թե ի չգոյե քահանայի՝ բարի մղումով եք դիմել այդ քայլին:

Բայց կարգալույծ քահանան լավ գիտի, թե ինչ է անում և, ցավոք, ի դժբախտություն իրեն, ուզում է կրկնել մեղքը:
Ուզում եմ հարցնել Ստեփան անունով այդ մարդուն. եթե մինչ Ձեր կարգալույծ լինելը մեկ այլ կարգալույծ քահանա նույն բանն աներ, Դուք ինչպե՞ս կգնահատեիք այդ արարքը:

Վստահ եմ՝ գիտեք ճիշ պատասխանը, բայց նաև վստահեմ, որ չեք բարձրաձայնի:

Մեղքի ճահիճի մեջ ավելի խորը չընկղմվելու և շուտափույթ կերպով մոլորեցնողների պիղծ ճիրաններից Ձեզ ազատված տեսնելու անկեղծ ցանկությամբ՝

Հայկազուն ԱԼՎՐՑԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930