Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական իշխանությունը քանի՞ եկեղեցի թողեց Արցախում՝ հարցադրումը Վահե Ղալումյանի համար հաճելի չէ

Նոյեմբեր 02,2025 10:34

«Մենք եկեղեցու դեմ գրոհ չենք անում, եկեղեցու գործերին չենք միջամտում, մենք եկեղեցին մաքրում ենք կուսակրոնության ուխտը խախտածներից։ Ժողովրդի լայն շրջանակներին է հայտնի, որ մեր եկեղեցում կան կուսակրոնության ուխտը խախտած բազմաթիվ մարդիկ, ովքեր պետք է եկեղեցում չլինեն, սրբազան չլինեն»,- Հովհաննավանքում լրագրողներին ասաց պատգամավոր Վահե Ղալումյանը՝ պատճառաբանելով արդեն երկրորդ անգամ իր մասնակցությունը կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։

Լրագրողների դիտարկմանը, որ ՔՊ-ական կառավարությունն էլ իր ծրագիրը չի իրականացրել, ինչո՞ւ պետք է մնա իշխանության՝ պատասխանեց, որ առաջիկայում կառավարության ծրագրի կատարողականի մասին խորհրդարանում հաշվետվություն կներկայացնեն, եւ բոլորն ամեն ինչ կիմանան։ Հարցին՝ Շուշին եւ Հադրութը դեօկուպացվե՞լ են, ինչպես խոստացել էին, նա պատասխանեց, որ այսօրվա խորհուրդն ուրիշ է, խոսելու է եկեղեցուն առնչվող հարցերից։

Հարցին՝ ՔՊ-ական իշխանությունը քանի՞ եկեղեցի թողեց Արցախում, Վահե Ղալումյանը պատասխանեց․ «Փորձում եք քաղաքական հարցեր տալ, ես ձեր հարցին չեմ պատասխանում։ Հարցադրումը հաճելի չէ»։

Նա չընդունեց նաեւ լրագրողների հարց-դիտարկումները, որ ՔՊ-ական իշխանությունը բռնաճնշումներ է իրականացնում ընդդիմադիր համայնքապետերի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Երկրորդ կիրակին է՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ մասնակցում է կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի «պատարագին» Հովհաննավանքում։ Մայր Աթոռը հայտարարել է, որ կարգալույծ քահանայի մատուցած «պատարագն» ապօրինի է։

Տարածքը, ինչպես նախորդ կիրակի, հսկում են մեծ թվով ոստիկաններ։

Լրագրողների տեսախցիկներն արձանագրել են, որ «պատարագին» մասնակցելու համար ՔՊ–ական քաղաքապետները, մարզպետներն իրենց համայնքներից մարդկանց են բերում։ Այս պահին, ինչպես լրագրողներն են ֆիքսել, Հովհաննավանքի բակում նույն քաղաքացիներն են, ովքեր նաեւ նախորդ կիրակի օրն էին։

Լրագրողների եւ Նիկոլ Փաշինյանի աջակիցների միջեւ պարբերաբար լարված խոսակցություններ են լինում։ Նիկոլ Փաշինյանի աջակիցները վիրավորում են լրագրողներին, փորձում սադրել։ Նրանցից մեկը լրագրող Անի Գեւորգյանին անձնական բնույթի վիրավորական արտահայտություններ արեց։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930