Լրահոս
Օրվա լրահոսը

«Տկարացնել Սուրբ Էջմիածինը՝ նշանակում է տկարացնել հայրենիքը»․ Հայկազուն սրբազան

Նոյեմբեր 02,2025 14:05

«Վեհափառ Տեր, աղոթում ենք, որ Ձեր խաչը քաջությամբ կրեք մինչև վերջ ու անվհատ կերպով շարունակեք Ձեր եկեղեցաշեն գործունեությունը»,- Մայր Աթոռում այսօր կայացած պատարագի ժամանակ իր խոսքում ասաց Հայկազուն սրբազանը։

Նա մտահոգիչ համարեց վերջին շրջանում կառավարության եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ եղած տարաձայնությունները․ «ՀԱԵ-ն միշտ զորավիգ է եղել իր ժողովրդի միասնությանը, անկախությանը եւ պետականությանը։ Իր ունեցած հնարավորությունները՝ ինչպես անցյալին, այսօր էլ զոհել է հայրենիքի համար։ Սակայն երեք եպիսկոպոսների բանտարկությունը, Հովհաննավանքի բռնի գրավումը, քաջալերումը մի կեղծ եկեղեցականի անօրինական արարողության կատարումը՝ դրանք քայլեր են, որ ավելի սրում են իրավիճակը։ Տկարացնել Սուրբ Էջմիածինը՝ նշանակում է տկարացնել հայրենիքը։ Եկեղեցին միշտ հարգել է երկրի օրենքները եւ պատրաստ է ընդունելու իրավական որոշումներ, որոնք արդար եւ օրինական են։ Իհարկե, եկեղեցին ունի ներքին հարցեր, բայց դրանք այս ձեւով չեն լուծվի»,- ասաց նա՝ ժողովրդական այրերին մաղթանք ու աղոթք հղելով, որպեսզի «ժողովրդական միասնությամբ» հարցի լուծումը գտնեն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվում է Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարին։ Բազմաթիվ հավատացյալներ մասնակցում են Մայր Աթոռում մատուցվող կիրակնօրյա պատարագին։ Վեհափառ Հայրապետն իր օրհնանքը հղեց ՀԱԵ հավատացյալներին։

Մայր Աթոռում պատարագի մանրամասները՝ տեսանյութում

Մայր Աթոռում նաեւ աղոթք հնչեց ապօրինաբար ազատազրկված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, տեր Մկրտիչ Պռոշյանի, տեր Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, ապօրինաբար բոլոր ազատազրկվածների եւ Բաքվի բանտերում գերեւարված հայորդիների համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Զուգահեռաբար Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները մասնակցում են կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։

Ամբողջական տեսանյութը Հովհաննավանքից՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930