Նոյեմբերի 3-ին Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում, կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունը:
Մինչեւ 23 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն ու մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը Հայաստանի հավաքականում ընդգրկել են հետեւյալ բռնցքամարտիկներին. 48 կգ քաշային կարգ՝ Թումաս Թումասյան, 51 կգ՝ Արեն Ասլամազյան, 54 կգ՝ Սուրեն Ռուբինյան, 57 կգ՝ Արթուր Ավետիքյան, 60 կգ՝ Ոսկան Ոսկանյան, 63 կգ՝ Մանվել Պետրոսյան, 67 կգ՝ Արես Հակոբյան, 71 կգ՝ Հարություն Հակոբկոխյան, 75 կգ՝ Մարատ Միքայելյան, 80 կգ՝ Համլետ Ադամյան, 86 կգ՝ Ալիկ Հովհաննիսյան, 92 կգ՝ Դավիթ Սիմոնյան, +92 կգ՝ Իշխան Հովսեփյան:
Բացման արարողությունը եւ մենամարտերը կմեկնարկեն ժամը 16:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































