Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի» գործը ամբողջովին բացահայտված է. Սարգիս Քլոյան

Նոյեմբեր 03,2025 12:12

-Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ 2008 թվականի «մարտի մեկի» գործը ամբողջովին բացահայտված է,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում հայտարարեց «մարտի 1-ին» զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Վերջինս այս հայտարարությունն արեց, երբ մեղադրող դատախազը ժամանակ խնդրեց արձագանքելու գործով մեղադրյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ նրա պաշտպան Լուսինե Սահակյանի հայտնած փաստարկներին:

-Պաշտպանական կողմից առաջ է քաշվել երեք թեզ. 1-ին՝ հարուցվել է քրեական նոր հետապնդում, 2-րդ՝ չի հաղթահարվել մեղադրյալներից երկուսի անձեռնմխելիությունը եւ մեղադրանքի փոփոխումը կատարվել է ոչ թե իրավական որակման, այլեւ փաստական կողմի առումով:

Այս երեք թեզերի հակափաստարկներն էլ մեղադրական կողմն ունի, բայց պարոն Գեւորգյանի եւ տիկին Սահակյանի ելույթներում հնչեցին որոշակի պնդումներ ու դիրքորոշումներ, որոնց վերաբերյալ կցանկանայի մանրամասն արձագանքել,- ասաց դատախազը:

Դատարանը նիստը ընդմիջեց մի քանի րոպեով, որ մեղադրող դատախազը պատրաստի իր դիրքորոշումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սարգիս Քլոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930