«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Նախնական վարկածով` երեքամյա երեխային խեղդամահ է արել հայրը…
Չգիտեմ, եւս քանի՞ երեխայի ողբերգություն ու ահասարսուռ դեպք պետք է լինի, որ վերջապես հասկանանք, որ երեխաների իրավունքների պաշտպանության չգործող մեխանիզմները հրատապ պետք է փոխվեն։
Սրա մասին սկսել եմ գրել, խոսել, զբաղվել դեռ 2011 թվականից, երբ 34-ամյա մայր Ռոզա Ալոյանը խեղդամահ արեց իր երկու` 4 եւ 6 տարեկան տղաներին, հետո միայն պարզվեց, որ կինը հոգեկան խնդիրներ ուներ, անգամ հաշվառված էր, իսկ թե ո՞ւր էին նայում պատկան մարմինները, որեւէ մեկն այդպես էլ պատասխան չտվեց։
Համակարգը դեռ նույնն է, երեխաների իրավունքների պաշտպանության առաջնային օղակը հենց համայնքապետերն են ու նրանց վերահսկողության տակ գործող Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովները ու վստահ եմ շատ էլ լավ իմացել են այդ ընտանիքում երեխաների վիճակը, ծնողների խնդիրները, բայց մտածել են` իրենց երեխեքն են, իրենց գործն է…
Կարդացեք նաև
Եւ սա, առնվազն, ՀԱՆՑԱՎՈՐ անգործություն է ու պետք է գոնե մեկը, գեթ մեկ անգամ պատասխանատվություն կրի, որպեսզի մյուսներն իրենց համայնքի ամեն խնդրի համար իրապես պատասխանատու դառնան։
Համակարգի փոփոխությունն իրապես օրախնդիր է, որի ուղղությամբ կարծես փորձեր արվում են, բայց մենք պետք է նաեւ մեր մոտեցումը փոխենք, հարեւաններ չկայի՞ն էդ համայնքում, իհարկե կային ու էլի մտածում էին` դե իրենց ընտանիքը, ի՞նչ գործ ունենք, ու էս համատարած անտարբերության մեջ էլ ապրում ենք։


















































                        
         
         
         