Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի պետական մարմին այսօրվա ՀԷՑ-ին չի պատժում, համապատասխան սուբյեկտը ունի 100 տոկոսանոց քարտ բլանշ»․ Դավիթ Ղազինյան

Նոյեմբեր 03,2025 14:43

«Ոչ մի պետական մարմին այսօրվա ՀԷՑ-ին չի պատժում, համապատասխան սուբյեկտը ունի 100 տոկոսանոց քարտ բլանշ։ Վերջը լավ լինի, որովհետեւ ինքը գործուղվել է ՀԷՑ-ում որեւէ բան գտնելու, բայց չի գտնելու»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ հավելելով, որ իշխանության հիմնական խնդիրը Սամվել Կարապետյանին «սեւացնելն է»։

Դավիթ Ղազինյանը պնդեց՝ ՀԷՑ-ում երբեւէ չի եղել այնպիսի արարք կամ գործողություն, որպեսզի հնարավոր լինի ընկերության նկատմամբ լիցենզիայից զրկելուն մոտ որեւէ պատժամիջոց կիրառել։ Նախկին տնօրենը հայտարարում է՝ իշխանությունները ժողովրդի հույզերի հետ են խաղում։

«Բան չի փոխվել»,- ասաց նա՝ վկայակոչելով տեղի ունեցող հոսանքազրկումները, իսկ իշխանության գործողությունները որակեց «բեզպրեդել», քանի որ անում են՝ ինչ ուզում են, խոսում են՝ ինչ ուզում են։ Բայց ինքը վստահ է՝ իշխանությունը չի հաջողելու։

Նա նաեւ տարակուսեց, որ ՀԷՑ-ում կառավարության ներկայացրած կառավարիչը եւ ՀԾԿՀ հանձնաժողովի ղեկավարն այդպես էլ չարձագանքեցին բանավեճի իր հրավերին։ Ինքն այժմ էլ պատրաստ է մինչեւ վարույթի ավարտը՝ բանավիճել նրանց հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930